ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն
Նոր հավելվածը կօգնի հիվանդներին անհատական մոտեցմամբ ընտրել դեղամիջոցների չափաբաժինները. 1in.am
University of California Los Angeles-ի գիտնականները հավելված են մշակել, որի օգնությամբ բժիշկները կկարողանան յուրաքանչյուրին անհատապես համապատասխանող դեղեր ընտրել` օպտիմալ չափաբաժնով:
Հավելվածը, որը Phenotypic Personalized Medicine (PPM) անվանումն է ստացել, վերլուծում է հիվանդի անձնական տվյալները, օրինակ` զարկերակային ճնշումը, այս կամ այն օրգանի վիճակը, ուռուցքի առկայությունը, դրա չափերը, ինչից հետո գրաֆիկ է կառուցում, որն արտացոլում է այս կամ այն դեղի անհրաժեշտ չափաբաժինները, ինչպես նաեւ բուժմանը հիվանդի ենթադրյալ պատասխանը: Այս գրաֆիկը բժիշկներին կօգնի հասկանալ, թե որ միջոցն, իրոք, արդյունավետ կլինի, իսկ որ դեղը չարժե նշանակել:
Հավելվածի օգնությամբ հնարավոր է նաեւ շտկել բուժման ընթացքում նշանակումները` հիվանդի վերաբերյալ նոր տվյալներ ներմուծելով:
Ալի Զարինպարն ու իր գործընկերներն այդ համակարգն արդեն փորձարկել են 8 հիվանդի վրա, ովքեր լյարդի փոխպատվաստում էին տարել: Մասնակիցների մի խմբի համար իմունային համակարգը ճնշող դեղերն ընտրում էին բժիշկները, իսկ երկրորդի համար` հեղինակների ստեղծած հավելվածը: Ի զարմանս շատերի, հավելվածը բժիշկներից անհամեմատ ավելի ճշգրիտ է հաշվարկել, նշում են հետազոտողները:
Նոր հավելվածը կարող է օգտագործվել ո՛չ միայն փոխպատվաստումների ոլորտում, այլեւ ընդհանուր բժշկության, օրինակ` քաղցկեղի կամ վարակիչ հիվանդությունների բուժման, կարծում են գյուտարարները:
Կարդացեք նաև
Ամերիկյան գիտնականները դեղորայքի համար նոր պարկուճ են ստեղծել, որն ընդունելուց հետո մինչեւ 2 շաբաթ մնում է ստամոքսում՝ դանդաղ դուրս թողնելով դեղի չափաբաժինները: Բերանի միջոցով ընդունվող դեղորայքն ազդեցության...
Աշխարհի ամենաթունավոր օձի՝ կապույտ մարջանե օձի թույնը կարող է դառնալ նոր ցավազրկողի հիմքը: Կապույտ մարջանե օձն անվանում են «սպանողներին սպանող», քանի որ նա կարող է հարձակվել նույնիսկ արքայական կոբրայի վրա...
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել, հայտնում է gogetnews.info-ն: Տվյալ ֆերմենտն ազդում է ուղեղի բորբոքումների վրա և, որպես...
Իռլանդացի գիտնականները հայտնագործություն են կատարել, որը կփրկի տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Թագավորական կոլեգիայից վիրաբույժների խմբին հաջողվել է մշակել նոր դեղ...
Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները պնդում են, որ արյան փորձաքննության իրենց մեթոդը կօգնի ավելի ճիշտ նշանակել դեղեր ընկճախտով տառապողներին՝ հայտնում է BBC-ն...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYCPsb0B' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384